Բավ է պառակտվել
14-01-2022 21:04

Փաշինյանը Երասխ-Ադրբեջանի սահման երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել Երասխ (ՀՀ Արարատի մարզ)- Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Հրամանի համաձայն հաստատվել է 10 անձից բաղկացած աշխատանքային խմբի կազմը, որի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ:

Մել այլ հրամանաով Թումանյանը 2022թ․ հունվարի 14-ից 17-ը գործուղվել է Մեղրի։

Երկաթուղու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը հաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համաձայնությունը։

Երասխը բնակավայր է Երևանին հարող ՀՀ Արարատի մարզի ծայրամասում, Մեղրին քաղաք է Սյունիքում (Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Նշված մնացած բնակավայրերը՝ Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, քաղաքներ են Ադրբեջանում։

Փաշինյանի խոսքով, այս երկաթուղին կգործի միջազգայնորեն ընդունված սահմանային և մաքսային նորմերին համապատասխան՝ երկրների ինքնիշխանության և իրավասության մեջ փոխադարձության սկզբունքով։ Նա նշեց, որ Հայաստանն այս երկաթգծով ելք կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը՝ երկաթուղային կապ Նախիջևանի հետ (ինքնավար հանրապետություն, ադրբեջանական էքսկլավ):

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Երասխ - Ջուլֆա - Օրդուբադ - Մեղրի - Հորադիզ երկաթուղու կառուցման համար կարող են պահանջել 1,2 մլրդ դոլարի ներդրումներ։