Բավ է պառակտվել
23-10-2019 16:27

Փաշինյանը գաղտնի հրամանով բարձրաձրել է նախարարների աշխատավարձերը - լրագրողական հետաքննություն

Ի՞նչու են աշխատավարձերը բարձրացել թաքուն։ Այս հարցն այսօր ամենաշատը հնչեց խորհրադարանի միջացքներում։ Նշենք,որ երեկ «Հետք» էլեկտրոնային պարբերական էր հրապարակել էր տեղեկատվություն, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարական էլ տրվել է հուլիս ամսին:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով և այդ անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Այսիքն նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է ու դարձել 1.5 միլիոն դրամ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներից տեղեկացավ կառավարության գաղտնի հանձնարականի մասին, ուստի չէր կարող մեկնաբանել, թե՞ ինչու է նման քայլի գնացել կառավարությունը։
«Առաջիկայում գործադիրի հետ կքննարկենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում։ Ինչ վերաբերում է առհասարակ աշխավարաձերի բարձրացմանը պետական կառավարման համակարգում, ես առիթ ունեցել եմ ասել, որ իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգում պաշտոնյաները, այո, պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ասաց Մակունցը։
Այս կառավարությունը որդեգրել թափանցիկ աշխատելաոճ բայց այս պարագայում արդեն անհասկանալի տարրեր է նկատվում՝ ասում են ընդդիմադիր խմբակացության պատգամավորները։ ԲՀԿ խմբակացության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում գաղտնի գործելաոճը ՝ այն էլ հեղափոխությունից հետո
«Այդ փոփոխությունները պետք է լինեին, կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն ա, բայց էսօր ժողովրդից թաքուն ո՞նց կարելի ա անել։ Կարելի ա ներկայացնել, էսօր ժողովուրդը դեմ չի, եթե որևէ նախարար լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, որ մարդիկ իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելի տան։ Ասենք՝ նա մի միլիարդի օգուտ ա տվել պետությանը, հասարակությանը։ Բայց թաքունը դա վիրավորական ա և պատգամավորների, և ժողովրդի համար։ Թաքուն բառը հեղափոխությունից հետո բոլորի համար անընդունելի է»,–ասաց Ծառուկյանը։
«Լուսավոր Հայաստան Խմբակացությքաւն պատգամավոր Էդմոն Մարուքյանը այս ամբողջ պրոցեսը խայատառակություն որոկեց Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում ազգային անվտանգության և պաշտպանական ծախսերի մասին։
«Ես գաղտնիության պրոցեսի հետ կապված պրոբլեմ ունեմ։Բոլորն էլ հասկանում են, որ որպեսզի նախարարը չլինի կոռումպացված, պետք է ստանա նորմալ աշխատավարձ։ Հիմա մենք երկու ճանապարհ ունենք՝ կամ պետք է գան խորհրդարան, սանդղակը փոխեն և գործակիցները ավելանցնեն, կամ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձերը։ Երկու պարագայում էլ ես կողմ եմ, բայց չի կարելի դա անել գաղտնի։ Ավելին ձեզ ասեմ, երբ ժամանակին Տիգրան Սարգսյանը ուղղաթիռով վոյաժներ էր արել, օրենքը բերեցին և փակեցին, որ չերևար ինչքան գումար է ծախսել, ինչ մեքենաներ են գնում իրենց համար, այդ նախագիծը մենք բերեցինք, որ այստեղ հետ փոխենք, հեղափոխությունից հետո իրենք մերժեցին։ Սրանք ինդիկատորներ են, նայեք՝ ոնց են մարդկիկ ժամանակի ընթացքում շատ արագ դեֆորմացվում, սա լուրջ պրոբլեմ է։ Ամեն ինչից խոսում են, բայց երբ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում։ Ինչի՞ վրա եմ ես ապշած, երեկվանից սա շրջանառվում է, կառավարությունից արձագանք չկա»,–ասաց Մարուքյանը։
Իսկ կառավարությունը երեկվանից չհերքեց պարբերականի հրապարակված տեղեկատվությունը բայց և չտվեց հստակ պատասախան՝ թե ի՞նչու է գաղտնի հանձնարականով բարձրացրել աշխատավարձերը։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց,որ « Վաղը վարչապետը այդ մասին կխոսի»։
Եվ ինչպես Հանրապետական Գալուստ Սահակյանը, կամ նույն ինքը մաեստրոն էր ասում․«Գաղտնի բառը դեռևս թաքուն չի» ։

 

Արմինե Գևորգյան