Բավ է պառակտվել
09-03-2020 21:40

Փաշինյանն արձակուրդ է գնում․ նա նշել է պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արձակուրդ է գնում։

“Վաղվանից ես արձակուրդ կվերցնեմ, որպեսզի ամբողջովին ներգրավված լինեմ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի “Այո”-ի քարոզարշավում“, - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

Փետրվարի 6-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով քննարկել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ մտցնելու հարցը, ինչը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նշանակեց 2020 թվականի ապրիլի 5-ին: Քարոզարշավը սկսվել է փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին:

Փաշինյանն անձամբ մասնակցում է հանրաքվեի պաշտպանությաւն “Այո” շարժմանը; նույնանուն շտաբը ղեկավարում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, “ Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:

Որպես հակակշիռ, մի խումբ իրավաբաններ ԿԸՀ-ում գրանցել են “Ոչ” դաշինքը, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Դաշինքը ղեկավարում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը (Արցախի նախկին օմբուդսմեն, “Իրավական ուղի” ՀԿ-ի հիմնադիր):