Բավ է պառակտվել
30-11-2018 14:13

Չարենցավանում Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր պատկերացումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավան քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ապագայի մասին իր պատկերացմամբ ամբողջ աշխարհի հայերը կվերադառնան երկիր, ինչպես նաև երկրում կստեղծվեն արդյունաբերական կենտրոններ:

«Մենք ուզում ենք, որ Հայաստանից արտագաղթը դադարեցվի և այն փոխարինվի հայրենադարձության ալիքով։ Մեր նպատակն է, Հայաստանի ապագայի մեր պատկերացումն այն է, որ հայերը կվերադառնան Հայաստան, և կստեղծվեն արդյունաբերական կենտրոններ”, - ասել է Փաշինյանը և նշել, որ “թավշյա հեղափոխությունից” հետո այս հարցում արդեն կան առաջին հաջողությունները:

Ավելի վաղ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ հեղափոխությունից հետո ավելի քան 450 ընտանիք է հայրենիք վերադարձել։

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ երկրի ապագայի այս տեսլականը ամրագրված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի մեջ, որի կետերից մեկը նշում է, որ առաջիկա 20 տարիներին Հայաստանի բնակչությունը պետք է կրկնապատկվի։