Բավ է պառակտվել
12-02-2023 13:25

Փաշինյանը Իրանի նախագահին կրկին հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մեծապես կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման շուրջ մեր պատկերացումները՝ վերահաստատում եմ նախորդ տարի իմ՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստան այցելելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը»,- ասված է ուղերձում։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական աննկուն հարաբերությունները։

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության և մեր երկրների անվտանգության»,- ասված է ուղերձում։

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Փաշինյանն Իրանի նախագահի հետ քննարկել է բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցը և իրավիճակը տարածաշրջանում (տեսանյութ)
Սիրիայի նախագահը Փաշինյանին հայտնել է հիմնական խնդիրը․ Հայաստանը սննդամթերք կուղարկի
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Հայաստանի նախագահը վարչապետին և ընդդիմությանը հրավիրել է մարտի 13-ին հանդիպման