Բավ է պառակտվել
20-03-2020 22:23

Մեր “Սու-30CM” ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայկական երկնքում բազմաֆունկցիոնալ ռազմական կործանիչների թռիչքի տեսանյութը։

“Մեր “Սու-30CM” ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները”,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Անցյալ տարվա դեկտեմբերին, 2019 թվականի սկզբին երկու երկրների միջև կնքված պայմանագրի շրջանակներում, Հայաստանի Զինված ուժերը համալրվել են “Սու-30CM” ռուսական կործանիչներով։
Հատկանշական է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հայկական օդուժը ձեռք է բերել նոր, այլ ոչ օգտագործված ավիատեխնիկա: