Բավ է պառակտվել
14-01-2021 14:24

Փաշինյանը հանդիպել է երկու քաղաքական ուժերի առաջնորդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանից գերիներին վերադարձնելուն, 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը լսել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: