Բավ է պառակտվել
25-08-2022 12:55

Փաշինյան - Ալիև հանդիպումը կկայանա Եվրամիության ղեկավարի մասնակցությամբ

Օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Վերջին հանդիպումը Բրյուսելում

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Ինչպես ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում՝ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։