Բավ է պառակտվել
30-10-2018 11:35

Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվել է Հայաստանի վարչապետի թեկնածու

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է “Ելք” խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Ըստ նրա, Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են “Ելքի”, “Ծառուկյան” դաշինքի խմբակցություններն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետալան կուսակցությունից դուրս եկած անկախ պատգամավորներ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։

“Փաստացի, Փաշինյանն առաջադրվել է պատգամավորների պարտադիր 1/3–ի կողմից”,- ասել է Նազարյանը։

Վարչապետի ընտրություների անցկացման օրն ու ժամկետը կնշանակի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: Հայաստանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետ հոկտեմբերի 24-ին։

Համաձայն սահմանադրության, պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը լուծվում է օրենքի ուժով, և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին։