Բավ է պառակտվել
27-09-2022 19:51

Փաշինյանը Հունաստանի արտգործնախարարի հետ կարևորել է աշխարհի արձագանքը Հայաստանի հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին, հայտնում են վարչապետի մամլո ծառայությունից։

Նա ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:

Դենդիասը նշել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: