Հայաստանի վարչապետ և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը Թունիսում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կարևորել են Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղությամբ քայլերի իրականացումը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը և Մակրոնը մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերին Պրահայում կայացած Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում կայացած գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցող քննարկումներին։ Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։