Բավ է պառակտվել
11-05-2022 22:29

Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար միջազգային հանրության աջակցության անհրաժեշտության մասին

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտը Քլինգենդայլում, որտեղ իր ելույթի ընթացքում անդրադարձել է: հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթքցին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամլո ծաայությունը։

«Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել: Եվ ես ինչու եմ այստեղ այս մասին խոսում, որովհետև իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք», - ասել է Փաշինյանը։

Նա ցանկություն է հայտնել, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար։

«Բայց մյուս կողմից նաև ունենք տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը, բայց այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ»,- ասել է Փաշինյանը:

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիենայում։ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է մայիսի 3-ին Վիենայում։

Հայաստանի ԱԳՆ-ն դրական է գնահատել հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, նշելով, որ վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը կայացել է մայիսի 3-ին Վիենայում։

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ իրենց նպատակն է այս գործընթացի միջոցով հասնել երկրների միջև լիարժեք կարգավորման։