Բավ է պառակտվել
18-03-2021 17:20

Փաշինյանը հայտարարել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին և նշել օրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քիչ առաջ տեղի է ունեցել իր հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադարձությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

«Հաշվի առնելով նաև Հայաստանի նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է վարչապետը։

Ներքաղաքական ճգնաժամի սրման մասին

Փետրվարի 25-ին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեղադրելով նրան հայ ժողովրդի համար ճգնաժամային և կրտիկական իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ամկարողության մեջ։ Նույն օրը Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշման մասին և ուղարկեց հրամանագրի նախագիծը Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու։

Այս իրադարձություններից հետո Երևանում անցան Փաշինյանի հակառակորդների և կողմնակիցների հանրահավաքներ։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյան պողոտան՝ Ազգային ժողովի շենքի հատվածում և հայտարարեց, որ կանցկացվեն անժամկետ շուրջօրյա բողոքի ակցիաներ մինչև Փաշինյանի հրաժարականը։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետի ազատման հրամանը և առարկություններով վերադարձրել է այն վարչապետի աշխատակազմ» Փաշինյանը չի ընդունել առարկությունները և կրկին նախագահին է ուղարկել հրամանագիրը։ Մարտի 2-ին նախագահը երկրորդ անգամ որոշեց չստորագրել Գասպարյանի պաշտոնից ազատման մասին հրամանագիրը, սակայն չդիմեց Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու խնդրանքով։

Մարտի 10-իՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ազատվեց զբաղեցված պաշտոնիցԼ Դրանից հետո Գասպարյանը հայց ներկայացրեց Վարչական դատարան իր՝ աշխատանքից ազատման մասին հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին: Նույն օրը Հայաստանի նախագահը դիմեց ՍԴ խնդրանքով որոշել «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի օրենքի Սահմանադրության հետ համապատասխանության հարցը, որի հիման վրա Գլխավոր շտաբի պետը հեռացվել է աշխատանքից:

Այնուհետև, Փաշինյանը նախագահ Սարգսյանին ուղարկեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդագիրը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 11-ին նախագահը Փաշինյանին հետ ուղարկեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկն՝ առարկություններով։ Վարչապետի երկրորդ միջնորդագիրն արժանացավ նախագահի նույն պատասխանին։

Հայստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին նշանակեց ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մարտի 18-ին դատարանում Գասպարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել որպես Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Ըստ նրա, դատարանի նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով, իսկ եթե հիմա նոր ԳՇ պետ նշանակվի,, Գասպարյանի իրավունքները կխախտվեն։ Վարչապետի աշխատակազմից ասացին, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։ «Հետևաբար, Գասպարյանը հեռացված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով»: