Բավ է պառակտվել
17-05-2021 12:30

Փաշինյանը խոսել է լարվածության մասին հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ նախօրեին կայացած ԱԽ նիստից հետոհայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Կիրակի օրը Փաշինյանն անցկացրել է ընդկայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման բանակցությունների ընթացքը և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռմխելիության ապահովմանն ուղղված քայլերը։

ԱԽ նիստին Փաշինյանը տեղեկացրել է, որ «երեկ բանակցություններն ընթացել են մինչև ուշ երեկո և կշարունկվեն չորեքշաբթի»։

«Բանակցությունների թեման մեկն է․ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում են որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը գնահատում է իրադարձությունները որպես իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով:

«Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ սկսած մայիսի 14-ից զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Նրա խոսքով, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, «նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ»։ Սակայն, Փաշինյանը ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ:

«Ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքն»,- ասել է նա: