Բավ է պառակտվել
20-01-2021 22:10

Փաշինյանը կարևորել է Ռուսաստանի հետ ոազմաքաղաքական միության խորացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումը Հայաստանի կառավարության օրակարգում է: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով Ազգային ժողովում պատգամավորների հարցերին:

«Հայ-ռուսական համագործակցությունը և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական դաշինքի խորացումը մեր օրակարգային հարցերից մեկն է: Նման ցանկություն ունի նաև ռուսական կողմն», - ասել է նա: Ռազմաքաղաքական բաղադրիչը երկկողմ օրակարգի առաջնահերթություններից է:
Նրա խոսքով, անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամենաինտենսիվ և բարձր մակարդակում է, և այս ոլորտում միջոցառումները ոչ միայն նախատեսվում են, այլ արդեն իրականացվում, մասնավորապես, Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում, որտեղ տեղակայված են ռուս սահմանապահները: