Բավ է պառակտվել
31-10-2022 15:34

Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդունելի է անվանել Ղարաբաղի վերաբերյալ կարգավորման ռուսական մոտեցումներն

Մեզ համար ընդունելի են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոտեցումները, որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի ռուսական նախագծով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ համար շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, ուր նրանք ներխուժեցին այս տարվա մարտին։ Մեզ համար կարևոր է նաև այս հարցում (Հայաստանի տարածքային ամբողջականության) Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»,- ասել է Փաշինյանը։