Բավ է պառակտվել
09-12-2022 16:37

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է Ղարաբաղում մտավախությունների մասին Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լաչինի միջանցքի փակման թեման։

«Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ»,- ասել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 3-ին հաղորդվեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դրանով իսկ կտրելով Արցախի կապը Հայաստանի և Շուշիի շրջանի Բերդաշեն ենթաշրջանի գյուղերի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններից մի քանի ժամ անց ճանապարհն ապաշրջափակվեց։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ, ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: