Բավ է պառակտվել
24-10-2018 21:48

Փաշինյանին չեն ընտրել․վարչապետի պաշտոնակատարն ամփոփոել է վեց ամսվա աշխատանքի արդյունքերը

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին չի ընտրել Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ։ Հայաստանի Հանարպետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՅԴաշնակցության (ՀՅԴ) խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը հայտարարել են, որ իրենց խմբակցությունների պատգամավորները չեն քվեարկելու։ Մեկ պատգամավոր՝ ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյանը դեմ է քվեարկել, 11-ը՝ ձեռնպահ։

Ի սկզբանե, Փաշինյանի թեկնածությունը ներկայացնելիս, “Ելք” խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել է, որ թեկնածություն ներկայացնելը ձևական բնույթ է կրում և կոչ է արել պատգամավորներին ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին խորհրդարանը լուծելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու նպատակով։ Համաձայն օրենսդրության, եթե խորհրդարանը չի կարողանում հրաժարականից հետո երկու անգամ կառավարության նոր ղեկավար ընտրել՝ Ազգակին ժողովը լուծարվում է։

Պատգամավորների առաջ ելույթ ունենալով Փաշինյանն ասել է, որ մտադիր չէր ներկայացնել իր թեկնածությունը, բայց և չէր ցանկանում շահարկումների որևէ հնարավորություն թողնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ։ Նա ասել է, որ տեղեկություններ կան, որ ակտիվ բանակցություններ էին վարվում, որպեսզի և ոչ մի խմբակցության կողմից վարչապետի թեկնածություն չառաջադրելու դեպքում Սահամանդրական դատարանն անհիմն ճանաչի խորհրդարանի լուծումը։ Ըստ Փաշինյանի, այսպիսով նա ցանկացել է բացառել որևէ իրավական սողանցք։ Նա չի բացառել, որ հաջորդ շաբաթ կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար։
Ելույթ ունենալով Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատարը անդրադարձել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող և քաղաքական նշանակություն ունեցող մի շարք հարցերին։

Հեղափոխություն թե՞ իշխանափոխություն

Ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած իրադարձություններն, ըստ Փաշինյանի, միանշանակ հեղափոխություն էին, քանի որ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, այդ փոփոխությունների իմաստն այն է, որ մինչև 2018թ․ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը քրեական, տնտեսական, քաղաքական էլիտան էր, ում պատկանում էր ամբողջ իշխանությունը։ Հեղափոխությունից հետո այդ գործոնը ժողովուրդն է, որը կարող է այդ էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն վարչապետ և ճանաչեն իր իշխանությունը։ Փաշինյանը համարում է, որ Հայասատանում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց ամբողջական իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել։ “Այսօր Հայաստանում հաստատվել է ժողովրդի իշխանությունը, ժողովրդի կառավարությունը, բայց նրանք դեռևս չունեն իրենց գաղափարները կյանքի կոչելու գործիքը”,- ընդգծել է Փաշինյանը։
Մինչդեռ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ասել է Փաշինյանը, դեռևս նախկին համակարգի վերադարձի հույս ունեն, պնդելով, որ արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան։ Փաշինյանն ասել է, որ նախկին խշխանությունները ռևանշի հասնելու մի քանի փորձ են արել․ առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու անհաջող փորձն էր, երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու փորձը և երրորդը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծն ընդունելու բոյկոտը։ “Սա արվում է նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց մոտ հանկարծ հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը կարող է նրանց շանս տալ հասնել ռևանշի”,- ասել է Փաշինյանը։

Ընտրությունները Կապանում և Հունան Պողոսյանի նշանակումը

Ըստ Փաշինյանի, նախկին իշխանություններին ռևանշի հույս են տվել Կապանում կայացած ըտրությունների արդյունքները, որոնց վրա ազդեցություն է ունեցել տեղի քրեատնտեսական էլիտան (Կապանում ընտրություններին “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության թեկնածու Ռուբեն Բաբայանը պարտվել է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանին)։ Նա հավելել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխոթյունը չի հասել Սյունիք։ Չնայած դրան, Փաշինյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքերն արտահայտում են հասարակության տրամադրությունները և օրինական են։

Ինչպես ասել է վարչապետի պաշտոնակատարը, ընտրությունների արդյունքները կապված չեն նաև նոր մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման հետ, ընդհակառակը՝ նրա նշանակումն ուղղակիորեն կապված է Սյունիքում իրավիճակի հետ։ Փաշինյանը չի ցանկանում դիկտատուրա հաստատել Սյունիքում, այլ ձգտում է ազատել տեղի բնակչությունը քրեական էլիտայից։ “Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա։ Այստեղ պետք է հաստատվի անառարկելի պետական, ժողովրդական իշխանություն և սա ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց է։ Այդ շրջանից տեղեկատվություն ստանալով, որոշել եմ նշանակել կառավարման մեծ փորձ ունեցող և հին համակարգին լավատեղյակ մեկին։ Մարդ, ով կկարողանա դիմակայել և վերացնել հին քրեական ու տնտեսական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են, սա այն դեպքն է, որ սեպը սեպով պիտի հանել”,- ասել է նա։ ՀՀԿ անդամները հույս ունեն, որ առաջիկա ընտրություններում իրենց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը, կարծում է նա։
Նշենք, որ Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանի Սյունիքի մարզպետ նշանակումն առաջացրեց հասարակության բացասական վերաբերմունքը։ Հայաստանի Սյունիքի մարզի բնակիչները մի քանի օր փակում էին Գորիս-Կապան ճանապարհը։

Կաշառակերության խոշոր գործը և ՞մարտի 1-ը”

Վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել հոգեպես պատրաստ լինել “մարտի 1-ի” գործն ամբողջ ծավալով բացահայտմանը։

“Թող ոչ մեկը չկասկածի, որ 2008թ․մարտի 1-ի իրադարձությունների գործն ամբողջությամբ բացահայտվելու է։ Կոչ եմ անում բոլորին՝ հոգեբանորեն պատրաստ լինել մարտի 1-ի գործի բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչը, ես համոզված եմ, առաջիկայում կիմանաք”,- նշել է նա։
Փաշինյանն ասել է նաև, որ կաշառակերության խոշորագույն գործով ներգրավված է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։ “Խոսքը հարյուր տոկոսով ապացուցված գործի մասին է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում։ Այն օրը, երբ ստանանք՝ նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ Խոսքը գնում է կաշառակերության փաստի շուրջ գործի մասին”,-ասել է նա։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի, կառավարությունում արդեն երեք ամիս սպասում են պատասխան փաստաթղթի, գործընթացը կապված է արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության հետ։
Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ որքան էլ գործը ձգձգվի՝ այդ պատգամավորը կալանավորվելու է, և դա 3-րդ հանրապետության պատմության մեջ կաշառակերության հետ կապված ամենախոշոր գործն է լինելու։ “Ժողովրդին մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի այն ամենն, ինչ նրանից խլել են անցած տարիներին։ Քանի դեռ մենք ունենք կաշառք վերցնող պաշտոնյաներ՝ իշխանափոխությունը չի կարելի ավարտված համարել”,-ասել է նա։

Արտաքին քաղաքականություն

Պատասխանելով պատգամավորների հարցերին, Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսատանի միջև ձևավորվել է լիակատար փոխադարձ վստահության մթնոլորտ։ “Սլզբում մեզ մեղադրում էին, որ Ռուսատանի հետ հարաբերություններն անվերադարձ փչացել են։ Ես ուզում եմ հավատացնել ձեզ, որ Հայաստանի և Ռուսատանի միջև ձևավորվել է փոխադարձ լիակատար վստահության մթնոլորտ։ Հետո ասացին, որ մենք վատ հարաբերություններ ունենք Եվրոպայի հետ։ Եվրոպական երկրների հետ էլ մենք ունենք լիակատար վստահության մթնոլորտ”,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Երևան է այցելելու ԱՄՆ պատվիրակությունը (տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը)։ Այս ենթատեքստում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը ԱՄՆ հետ էլ նույն արդյունքի կհասնի։
Նա համոզված է, որ Հայաստանի լեգիտիմ իշխանությունը կարող է դրական հարաբերություններ ստեղծել բոլոր արտաքին գործընկերների հետ, սակայն դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության հարցերում խնդիրներ չկան։
Նա ասել է, որ ներկայումս քննարկվում է ռուսական գազի գնի իջեցման հարցը։ “Վլադիմիր Պուտինը զարմացել էր, իմանալով գազի գինը։ Պուտինն անգամ հիշել էր, որ Գյումրի կատարած այցի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նկատելով նրանց բարդ սոցիալ-տնտեսական պայմանները, հանդես էր եկել անձնական նախաձեռնությամբ և հրահանգել, որ գները տրամաբանական լինեն”,- ասել է Փաշինյանը։ Հայ-ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել, հավելել է նա։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, Փաշինյանն ասել է, որ բարեկամական հարաբերություններ են ձևավորվել ինչպես այդ երկրի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, այնպես էլ ներկայիս վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։