Բավ է պառակտվել
16-02-2021 11:56

Փաշինյանը շաբաթ օրը գնացել է ազգային ժողով։ Իշխանությունը փոխում է Ընտրական օրեսգիրքը․ թերթ

Իշխող խմբակցությունը մտադիր է նախագիշն ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչից հետո ներառել այն խորհրդարանի օրակարգում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը հիմնականում քննարկվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Շաբաթ՝ փետրվարի 13-ին, Փաշինյանն ասպասելի գնացել է խորհրդարան։ Նա ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը: Ըստ օրաթերթի, նախօրոք որոշված է եղել, որ մասնակիցներն այլ հարցերի չեն անդրադառնա։

Նախնական տվյալներով, «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել:

Իշխանությունը նաև որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Թերթը գրում է, որ իշխանությունը մտադիր է փոփոխություններն ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչն էլ հանդիսացել է հապշտապ հանդիպման պատճառը։

Հանձնաժողովի եզրակացությունից հետո փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը նոր խմբագրությամբ կարող է պատրաստ լինել 2021թ․ գարնանը։