Բավ է պառակտվել
04-09-2019 14:13

Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել ԳՇ պետ Արտակ Դավթյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները վերջին շրջանում այդքան էլ հարթ չեն:

<<Ոչ մի հարցում անհամաձայնություն չկա։ Կա աշխատանքային կարգ։ Յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետներն ու առաջարկությունները։ Ընդունվելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը՝ յուրքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք>>, - լրագրողներին փոխանցեց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք,որ մամուլը այսօր գրել էր,որ շրջանառվում է Արտակ Դավթյանի պաշտոնականության հարցը,և ըստ խոսակցությունների այդ պաշտոնում պատրաստվում են նշանակել շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին:
Արտակ Դավթյանին երբ այս տեղեկատվությունը փոխանցեցինք նա ժպտաց ու ասաց,որ գլխավոր շտաբի բոլոր պետերը մինչև կյանքի վերջը չեն ծառայել։ <<Օրենքով սահմանված ժամկետներ կան, դրանով էլ աշխատում ենք>>, - ասաց բարձրաստիճան զինվորականը։

Այսօրերին ակտիվ քննարկվում են այն խոսակցությունները,որ պատրաստվում են համակարգ վերադարձնել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին: Արտակ Դավթյանը լրագրողներին հորդորեց այդ հարցը այլ տեղ ուղղել,քանի որ համակարգ վերադարձնողն ինքը չէ։

 

Արմինե Գևորգյան