Բավ է պառակտվել
29-01-2014 12:50

Աշխատողը պետք է աշխատի և ապահովի թոշակառուների թոշակը. Մ. Մինասյան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, ըստ որի քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որշակի գործընթաց է իրականացնում և կայացման փուլում է: ՙՔաղաքական կառույցներն էլ փորձում են համագործակցել քաղաքացիական սեկտորի հետ: Հիմնականում քննարկվում են կենսաթոշակային խնդիրները՚, -ասաց պատգամավորն ու ավելացրեց, թե ընդհանուր առմամբ պետք է ընդունենք, որ հասարկությունը մեր երկրում տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ ակտիվ է և, եթե դա առողջ քննադատության շրջանակներում է, ապա դա կնպաստի պետության հզորացմանը, իսկ եթե նպատան է ամեն ինչ սևացնել, դա արդեն լավ չէ:
ՙՀասարակության գործողություններում կան և կոնստրուկտիվ, և նիհիլիստական դրսևորումներ՚, -ընդգծեց Մ. Մինասյանը: Այն հանգամանքը, որ երբ իշխանությունը փորձում է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ և զիջումների չի գնում, ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այդ ճանապարհը այլընտրանք չունի: Աշխատողը պետք է աշխատի և ապահովի թոշակառուների թոշակը: Դա հայկական երևույթ չէ, այլ՝ համամարդկային: