Բավ է պառակտվել
04-06-2020 16:51

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։