Բավ է պառակտվել
18-09-2022 19:17

Փելոսին Փաշինյանի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները և մի շարք այլ հարցեր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման մասին Փաշինյանի հայտարարությունը տեղադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Փելոսիի հայաստանյան այցի մասին

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Հայաստանում է։ Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպումներ ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ասուլիս տվել, ելույթ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փելոսին դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և հայտարարել ԱՄՆ-ի աջակցության մասին։