Բավ է պառակտվել
28-03-2014 00:20

Ուկրաինան հայտնվել է տնտեսական անդունդի եզրին (տեսանյութ)

Ըստ էության, Ղրիմի զարգացման ընթացքը արդեն սկսվել է: Եվ ռուսաստանյան իշխանությունների կարևորագույն խնդիրն այն է, որ ղրիմցիներից ոչ ոք ոչինչ չպետք է կորցնի: Իսկ Ուկրաինայում արդեն մոտ են այն օրերը, երբ քաղաքացիները կսկսեն կորուստներ կրել: Համենայն դեպս նույնիսկ այժմ ամենախոցելի քաղաքացիները՝ թոշակառուները ասում են, որ ստիպված են կլոր տարի ծոմ պահել և ոչ կրանական նկատառումներից ելնելով:
Այսօր Ռադան քննարկել է ծախսերի կրճատման, հասարակ սպառողների համար մինչև 50 տոկոս գազի գնի բարձրացման և մի շարք այլ ոչ նպաստավոր միջոցները:
Վերին Ռադայի նախագահը այդպես էլ չհասկացավ արդյունքը առաջին փորձից, թեև վերջերս հենց ինքն էր իր գործընկերներից մեկի՝ Վիտալի Կլիչկոյի խելամտության վերաբերյալ վիրվորական ակնարկներ անում:
Մեկ րոպե անց ազգային ընտրյալները ստիպված էին կրկնել արդյունքները հատուկ Ռադայի նախագահի, ինչպես նաև երկրի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովի համար: Այս անգամ Տուրչինովը հասկացավ արդյունքները, սակայն չտվեց իր համաձայնությունը:
«Ես կարծում եմ, որ այդ Ուկրաինայի դեմ գիտակցված պրովոկացիա է: Խոսքը մեր քաղաքացիների և երկրի գոյատևման մասին է վերջ ի վերջո: Խնդրում եմ, նստեք և քվեարկեք», - ասաց նա: