Բավ է պառակտվել
28-02-2022 00:25

Մոսկվայի և Կիևի բանակցությունները կկայանան երկուշաբթի առավոտյան, հայտնել են Բելառուսում

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է սկսվել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են Լեհաստանից մուտք գործել հանրապետություն, ՌԻԱ Նովոստիին ասել է բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է կանգնած բանակցությունների համակազմակերպիչներին։

Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում ընդգրկված է ոչ ավելի, քան չորս-հինգ մարդ՝ փոխարտգործնախարարը, ռազմաքաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել Բելառուսի Գոմելի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Դրան նախորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Ռուսական պատվիրակությունը Գոմել է ժամանել կիրակի առավոտյան։ Բացի Մեդինսկուց, նրա կազմում են պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Անդրեյ Ռուդենկոն, Բելառուսում դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։