Բավ է պառակտվել
12-11-2015 16:26

ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր համաձայնագրի բանակցությունները կմեկնարկեն դեկտեմբերին

ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի մասին բանակցությունները պլանավորվում է անցկացնել դեկտեմբերին: Լրագրողների հետ զրույցում  հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը` կառավարության նիստի ավարտից հետո: Նա հիշեցրել է, որ բանակցությունները սկսելու ժամկետների մասին քննարկումներ են եղել ԵՄ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: «Սկզբնական ժամանակի համար նշվում է դեկտեմբերի առաջին կեսը: Ամեն դեպքում, կողմերը պատրաստ են սկսել գործընթացը մինչև տարվա վերջ»  - ասել է նա, հավելելով, որ հետագա բանակցությունների տեսակետները արտահայտվել են դեռևս 2014 թ. «Երկխոսությունը հաջող է, և հույս է տալիս, որ բանակցությունները կլինեն իմաստալից և կարտահայտեն ԵՄ  և Հայաստանի միջև հարաբերությունների խորությունը: Ինչ վերաբերում է ասոցացման համաձայնագրին, նշեմ, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և եվրոպական գործընկերների միջև քննարկումները շարունակվում են»-նշել է Նազարյանը: Հարցին, թե արդյոք կա հավանականություն քաղաքական բանակցությունների փոփոխության օրակարգում` նա պատասխանել է. «Մենք փորձում ենք փրկել այն ամենը, ինչ ձեռք է բերվել նախորդ բանակցությունների ընթացքում»: