Բավ է պառակտվել
28-09-2016 13:43

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը խորը փակուղում է. փորձագետ

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը խորը փակուղում է, և դատելով այն ելույթից, որ հնչեցրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի նստաշրջանի ընթացքում, հայկական կողմը խստացնում է իր դիրքորոշումը Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա կարծում է, որ հայկական նոր դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ալիևը հրապարակայնորեն հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնց հիմնական նպատակը պատերազմի չվերսկսումն ապահովելն էր։

Հայաստանի անկախության 25-ամյակին ցուցադրված նոր ռազմական տեխնիկան միանգամայն քաղաքական նոր քաշ է հաղորդում տարածաշրջանում մեր երկրին: Այն քաղաքական նոր քաշ է հաղորդում նաև մեր երկրին՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի պահպանման երաշխավորի: 

«Տարածքներ զիջելու հարցը, որը դրված էր մադրիդյան սկզբունքների հիմքում, ըստ էության, այլևս գոյություն չունի։ Եվ այսօր միակ գործոնը, որը խոչընդոտում է պատերազմի վերսկսմանը, հայկական զինված ուժերի պատրաստակամությունն է և նոր զինտեխնիկայով հագեցած լինելու համգամանքը»,- ընդգծեց նա: