Բավ է պառակտվել
07-02-2015 10:28

Մոսկովյան բանակցությունները կառուցողական էին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի շուրջ, որոնք տևել են ավելի քան հինգ ժամ, կառուցողական էին և բովանդակալից, հայտարարել է երեկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդի և Գերմանիայի կանցլեր Մերկելի նախօրեի շփումների շարունակությունը տեղի կունենա Կիևում: Այսօր նրանք կառուցողական և բովանդակալից բանակցություններ են անցկացրել Ռուսատանի նախագահի հետ», — ասել է Պեսկովը: