Բավ է պառակտվել
27-12-2022 10:45

Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում անվանական շնորհավորանքով մատանի է նվեր ստացել

Սանկտ Պետերբուրգում Համագործակցության երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցող ԱՊՀ 9 երկրների առաջնորդները շնորհավորական գրություններով անվանական մատանիներ են նվեր ստացել, հայտնում է (Ալեքսանդր Լուկաշենկոյին մոտ կանգնած) «Пул Первого» հեռագրային ալիքը։

Նշվում է, որ 9 «ակումբային» մատանիները պատրաստվել հատուկ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար։ Դրանց վրա շնորհավորանքներ են Ամանորի կապակցությամբ։

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

Երեկ Համագործակցության երկրների ղեկավարները 7-ժամյա զրույց են ունեցել։ Այսօրվա ծրագրում նախատեսված է ոչ պաշտոնական նախաճաշ Ռուսական թանգարանում։