Բավ է պառակտվել
13-03-2021 13:10

Արմեն Սարգսյանն առաջինը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում առաջին հանդիպումը կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ կառավարության ղեկավարի մամլո ծառայության՝ հանդիպումը կկայանա մարտի 13-ին։

Օրեր առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական բոլոր խմբակցությունների և ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներին հանդիպել մարտի 13-ին, ժամը 12: 00-ին նախագահական նստավայրում ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու համար:

Նախօրեին Սարգսյանն անիրագործելի է համարել իշխող խմբակցության, ընդդիմության և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը: Նշվել է, որ մարտի 13-ին նախագահական նստավայրում հանդիպմանը հրավիրված խորհրդարանական խմբակցություններից երկուսն`«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանն», ընդունել են հրավերն, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու «Հայրենիքի փրկության շարժումը» ներկայացրել են իրենց օրակարգը և պայմանները, և «այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի»: