Բավ է պառակտվել
13-11-2020 04:42

«Իմ քայլը» խմբակցությունից առաջին սթափ պատգամավորը դուրս է եկել

Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան»: