Բավ է պառակտվել
02-11-2018 15:01

Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 31-ին

Հայաստանի խորհրդարանի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 31-ին, իր ֆեյսպուքյան էջում գրել է հայկական կառավարության ղեկավարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Ազգային ժողովի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 31-ին: Նոր տարիդ շնորհավոր, նոր Հայաստան»,- գրել է Առաքելյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանի լուծման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները երկրորդ անգամ չեն ընտրել վարչապետ, և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծվել է իրավունքի ուժով: Նույն օրը Հայասատանի նախագահ Արմեն Սարգսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել է 2018թ. դեկտեմբերի 9-ին: