Բավ է պառակտվել
08-11-2018 18:47

Պեսկովը նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կայացնելու ամսաթիվը

Որոշումն այն մասին, թե ով է զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն, ընդունվելու է դեկտեմբերի 6-ին՝ Սանկ-Պետերբուրգում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում, մինչ այդ պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ի Աստանայում կայացած գագթնաժողովին քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։

Պեսկովը լրագրողներին ասել է հետևյալը․ “Պետության և կառավարության ղեկավարները համաձայնել են համապատասխան վերջնական որոշումը կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Պաշտոնակատարը կշարունակի աշխատել մինչև դեկտեմբերի 6-ը”։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 30-ին ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա։

2017թ․մայիսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Խաչատուրովը։

Ավելի վաղ Gisher.news-ը գրել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի գիշերը որոշում է կայացրել ձերբակալել երկու ամսով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որպես մեղադրյալ են ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն, ով ազատ է արձակվել 5մլն. դրամ գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ ներկայումս հետախուզում է հայտարաված:
Օգոստոսի 1-ից հայկական կողմը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի հետկանչի գործընթացը։