Բավ է պառակտվել
25-05-2023 19:02

Պեսկովը հրաժարվել է կանխատեսել Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է կանխատեսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, կանխատեսումներ չեն կարող լինել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ Նա չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք Կրեմլը ակնկալում է ինչ-որ պայմանավորվածությունների հասնել։

«Սպասենք հանդիպմանը»,- առաջարկել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ պետության ղեկավարի խոսնակը հայտնել էր, որ Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ հետո առաջնորդները եռակողմ բանակցություններ կունենան։