Բավ է պառակտվել
29-12-2022 17:12

Պեսկովը պատասխանել է Փաշինյանին և նշել Արցախ միջազգային խաղաղապահներ ուղարկելու պայմանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջարկել է միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Պեսկովը նշել է, որ «միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան»։

«Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և սիրելի գործընկերն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի թեման իսկապես շատ մանրամասն քննարկվել է երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի միջև, այդ թեմայով խոսակցությունները կշարունակվեն։ Մենք իսկապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շուրջ այժմ ստեղծված լարվածությամբ», - ընդգծելէ նա:

Պեսկովը վստահեցրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ շփումներում»։