Բավ է պառակտվել
10-01-2023 16:50

Պեսկովը պատասխանել է Փաշինյանին․ ՀԱՊԿ-ը կհստակեցնի 2023թ․ կազմակերպության զորավարժությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը չի պատրաստվում հյուրընկալել կազմակերպության զորավարժությունները 2023 թվականին։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ վստահեցնելով, որ Մոսկվան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ։

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մասնրամասները»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել 2023 թվականին։։

«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են», - ասել է Պեսկովը՝

Երեքշաբթի ավելի վաղ Փաշինյանը մամլո ասուլիսին հայտարարարեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք այս իրավիճակում ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում: Այդ զորվարաժությունները Հայաստանում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը 2023 թվականին Հայաստանում կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններին։