Բավ է պառակտվել
28-09-2021 20:42

ՌԴ և Թուրքիայի նախագահների բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում․ Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսված։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ին Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

“Ոչ։ Չի սպասվում”,- ասել է նա, պատասխանելով համապատասխան հարցին։

Պուտինր և Էրդողանը բանակցություններ կանցկացնեն սեպտեմբերի 29-ին Սոչիում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում։

Իր հերթին, Էրդողանը նշել էր, որ Պուտինի հետ բանակցություններից “լուրջ սպասելիքներ” ունի Սիրիայի հարցում։ Բացի այդ, նրա խոսքով՝ Անկարան փրձում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի և հասցնել ապրանքաշրջանառությունը մինչև 100մլրդ դոլարի։ Թուրքիայի նախագահն օգոստոսին ասել էր նաև, որ Ռուսաստան կայանալիք այցի ժամանակ մտադիր է, ի թիվս այլ հարցերի, քննարկել S-400 զենիթահրթիռային համականգերի երկրորդ գնդի գնման մանրամասները: