Բավ է պառակտվել
28-03-2016 11:21

Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման.Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման: «Հիմա Ռուսաստանն ընդհանրապես պատրաստ չէ թուրքական կողմի հետ որեւէ շփում հաստատել»,- ասել է նա: Պեսկովը նաեւ Թուրքիային կոչ է արել անել այն, ինչը պետք է նման իրավիճակում: Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները լարվել էին 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական կործանչի կողմից ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո: