Բավ է պառակտվել
26-12-2022 13:32

Սանկտ Պետերբուրգում կլինեն Պուտին-Փաշինյան երկկողմ շփումներ․ Պեսկով


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Կոմերսանտը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Սանկտ Պետերբուրգում երկօրյա գագաթնաժողովը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 26-ին։

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է Պեսկովը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են Պուտինի հետ։ Նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, և Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները։