Բավ է պառակտվել
13-04-2021 14:12

Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականները սերտ երկխոսության են վարում «Իսկանդեր»-ի բեկորների հայտնաբերման թեմայի շուրջ․ Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականները սերտ երկխոսություն են վարւոմ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով, որը բարձրացրել է Ադրբեջանը։ Այս մասին երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, որի ժամանակ քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարձրացվել է «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեման Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ժամանակ:

Պեսկովը բացասական է պատասխանել հարցին, թե արդյոք Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է անցած տարի նոյեմբերին Հայաստանի երկնքում Ադրբեջանի հետ սահմանի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման թեման:

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ապրիլի 1-ին քննարկել է նախագահի հետ Շուշի քաղաքում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունները։ Նա հայտնել է նաև, որ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցումով դիմել է ռուս գործընկերներին։

Ապրիլի 2-ին Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (АНАМА) ցույց է տվեց «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի բեկորները, որն, ըստ ադրբեջանական կողմի, կիրառել է Ադրբեջանի դեմ Հայաստանը 2020թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. աշնանն ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Նույն օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղարը հայտնել է, որ «Իսկանդեր» հրթիռները չեն օգտագործվել 2020-ի աշնանը տարածաշրջանում հակամարտության սրման ժամանակ: