Բավ է պառակտվել
01-11-2022 10:14

Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց շահագրգռվածությունը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց հակամարտության կարգավորման հարցում, և այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու մեր միջնորդական ջանքերն, ուստի աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ գագաթնաժողովը։ Արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։