Բավ է պառակտվել
27-01-2022 13:35

Պեսկովն ասել է, որ Պուտինը կայցելի Թուրքիա, երբ թույլ տան համաճարակաբանական իրավիճակը և նախագահների ժամանակացույցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կկայանա այն ժամանակ, երբ թույլ տան համաճարակաբանական իրավիճակն ու երկու երկրների նախագահների ժամանակացույցերն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ թեման բազմիցս արծարծվել է նախագահներ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում: Մեր երկկողմ հարաբերությունների միջկառավարական հանձնաժողովի և բարձրագույն մարմնի հանդիպումներում, որը ղեկավարում են երկու նախագահները որոշակի դադար է առաջացել», - ասել է Պեսկովը: - Պարոն Էրդողանն ասել է, որ ուրախ կլինի հյուրընկալել այս բոլոր միջոցառումները Թուրքիայում։ Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունել է այս հրավերը։ Նրանք պայմանավորվել են, որ համաճարակաբանական իրավիճակի ու ժամանակացույցի թույլ տալուն պես նա անպայման կօգտվի այս հրավերից»։