Բավ է պառակտվել
22-09-2014 15:12

Իշխանությունն իրական ընդդիմությանն ուղղել դեպի լուսանցք.Պ. Մակոյան

Նախօրեին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հրավիրել է քաղխորհրդի նիստ ու ընդունել հայտարարություն՝ 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների կապակցությամբ: Ամփոփ ներկայացնելով հայտարարությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, նշեց, որ այսօր ներկայիս իշխանությունը զավթել է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը. «Իրական ընդդիմությանն ուղղել դեպի լուսանցք»,- ասաց նա: Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը այսօր թևերը քշտած իր կուսակցությունների միջոցով անում է ամեն ինչ, որ իրական ընդդիմադիր դաշտում պրոցես չգնա: Խոսքը այն ընդդիմության մասին է, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ»,- ասաց նա:
Անդրադառնալով ոչ իշխանական խորհրդարանական քառյակին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ այն վերահսկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
«Քառյակի մաս կազմող ԲՀԿ-ն գիտենք, թե ծնունդ է առել Ռոբերտ Քոչարյանից, ԲՀԿ-ին սպասարկում է ՀԱԿԿ-ն, այսինքն՝ նախկին ՀԱԿ-ը: «Ժառանգությունը» անհասկանալի է դարձել, բայց երևում է, որ արդեն «Ժառանգությունն» էլ մտել է Քոչարյանի հովանու տակ: Դաշնակցությունը, լինելով 100 տարվա կուսակցություն, այսօր կույս աղջկա պահվածք է ընդունել, որոշել է խաղեր տալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց նա: