Բավ է պառակտվել
03-03-2016 12:22

Պուտինը Չուրովին չի ընդգրկել ԿԸՀ կազմում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրելԿենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վերաբերյալ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել. Ալեքսանդր Յուրևիչ Քինևին, Վասիլի Լիխաչով Նիկոլաևիչին, Պամիլովա Էլլա Ալեքսանդրովային, Եվգենի Ալեքսանդրովիչ Շևչենկոյին , Բորիս Սաֆարովիչ Էբեզեևին», - ասված է հրամանագրի տեքստում:
ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը չի հայտնվել այդ ցուցակում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Ստեղծված հանձնաժողովը գործում է հինգ տարիների ընթացքում, հինգական թեկնածուներ առաջադրում են Ռուսաստանի նախագահը, Դաշնության խորհուրդը և Պետդուման: