Բավ է պառակտվել
17-01-2022 12:04

Նազարբաևի զարմիկն ազատվել է ԱԱԿ առաջին փոխնախագահի պաշտոնից

Սամատ Աբիշը հեռացվել է Ղազախստանի Ազգային անվտանգության առաջին փոխնախագահի պաշտոնից, հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով հանրապետության նախագահի մամլո ծառայությանը։

Նա հեռացվել է պաշտոնից պետության ղեկավարի որոշմամբ, ասվում է երկուշաբթի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Սամատ Աբիշը Ղազախստանի առարին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբոր որդին է։ Նա ԱԱԿ-ի ղեկավարի առաջին տեղակալն էր 2015 թվականից։

Անցած շաբաթ ԱԱԿ մամլո ծառայությունը հայտնել էր, որ Աբիշը հունվարի 13-ից գտնվում է ամենամյա արձակուրդում:

Ինչպես հաղորդվել էր, ԱԱԿ-ի արդեն նախկին ղեկավար Կարիմ Մասիմով, ով գլխավորում էր կառույցը 2016 թվականից, հունվարի 6-ին ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ նաև նրա երկու տեղակալներիէ Անուար Սադիկուլովի և Դաուլետ Երգոժինի ձերբակալման մասին։ Նրանք բոլորը կասկածվում են իշխանության բռնազավթման և պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեջ։

ի հեռացումը հերթական աղմկահարույց պաշտոնանկությունն է դարձել Ազգային անվտանգության կոմիտեում՝ զանգվածային անկարգություններից հետո։ Արդեն ձերբակալված են գերատեսչության նախկին պետ Կարիմ Մասիմովը և նրա երկու տեղակալները։

Հանրապետության նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևը, հանդես գալով հունվարի 11-ին մաջիլիսում (խորհրդարանի ստորին պալատ․ ԻՖ), քննադատել էր հատուկ ծառայությունների աշխատանքը երկրում զանգվածային անկարգությունների և ահաբեկիչների ագրեսիայի գործողությունների ժամանակ։

«Ազգային անվտանգության կոմիտեն՝ որպես լիազոր մարմին, չկարողացավ և չցանկացավ տալ այս քայքայիչ աշխատանքի հստակ գնահատականը, չնկատեց ազգային անվտանգության համար կրիտիկական վտանգն»,- նշել էր այն ժամանակ երկրի ղեկավարը։

Ըստ նախագահի տեղեկությունների՝ երկրի որոշ շրջաններում Ազգային անվտանգության կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, չնայած բավարար ռազմական զինանոցին, առանց մարտի լքել են ծառայողական շենքն՝ այնտեղ թողնելով զենք և գաղտնի փաստաթղթեր