Բավ է պառակտվել
15-10-2021 14:47

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»,- հիշեցնում է Պուտինը

ԱՊՀ համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բնութագրել է իրավիճակը Ղարաբաղում։

«Կարևորն այն է, որ Համագործակցության շնորհիվ մեզ հաջողվեց պահպանել, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ զարգացնել մեկ պետության մեջ երկար տարիներ ապրելու ընթացքում ձևավորված տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար կապերըն։ Իհարկե, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել տարաձայնություններից և հակասություններից: Եվ շատ ավելի վատ է, երբ այդ հակասությունները հանգեցնում են սուր հակամարտությունների ԱՊՀ անդամ երկրների միջև, ինչպես դա եղավ, ցավոք, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ»,-ասել է Պուտինը:

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին Ռուսաստանի դերը գնահատելու համար։

«Մեր երկրի ակտիվ աջակցությամբ հաջողվեց դադարեցնել հակամարտությունը։ Եվ ռուսական խաղաղապահ զորախումբը հանդես է գալիս որպես ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր։ Մեր օգնությամբ իրականացվում է մարդասիրական բեռների առաքումն, ականազերծվում են տարածքները, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի», - ասել է Պուտինը»։

Նա նշել է, որ վերականգնվում է կենսապահովման համակարգը, բուժօգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ՝ավելի քան 52 հազար մարդ, վերադարձել են իրենց տները:

«Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական ասացվածքը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը և այլն, և այլն: Անկախ Պետությունների Համագործակցության առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության և համատեղ աշխատանքի պայմաններ ապահովելն է հանուն մեր երկրների բարգավաճման և զարգացման, բարելավելով մեր քաղաքացիների բարեկեցությունն»,-ասել է Պուտինը: