Բավ է պառակտվել
20-09-2022 13:37

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ առաջացնում է Ռուսաստանի Դաշնության լուրջ մտահոգությունը, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, որ մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է նախագահը։

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար, ասել է Պուտինը։