Բավ է պառակտվել
08-06-2015 10:11

Աբովյանի քաղաքապետ ընտրվեց Վահագն Գևորգյանը

Հունիսի 7-ին կայացած Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Ազգային ժողովի Տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանը. նրա օգտին քվեարկել է 11. 227 ընտրող: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք Վահագն Գևորգյանին սատարելու մասին հայտարարել էին Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները: Նրա թիկունքին էր նաև գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նրա հիմնական մրցակիցը Արթուր Հարությունյանն էր՝ Պալաչ մականունով, ստացել է 5 459 ընտրողի ձայն, 2-րդ Արթուր Հարությունյանը՝ 159 ձայն, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը՝ 526, իսկ Էդվին Թադևոսյանը՝ 520: Ընդհանուր առմամբ, ընտրություններին 18 535 անձ, մինչդեռ ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը ըստ ընտրացուցակների, 43 807 է: