Բավ է պառակտվել
04-05-2015 10:31

ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ամենաբարձր արդյունքները ստացել է «Ազատ հայրենիք»-ը

Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի անձնական հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն: Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ 5%-նոց շեմը չի հաղթահարել երկու կուսակցություն՝ «Խաղաղություն և զարգացում»-ը և ԼՂՀ Կոմունիստական կուսակցությունը:  Ըստ հրապարակված նախնական տվյալների՝  «Ազատ հայրենիք» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների 47%-ը,  «Ազգային վերածնունդ»՝ շուրջ 5%, ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն՝ 1,5%, ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցություն՝ 19%, «Խաղաղություն և զարգացում»՝ 1%-ից պակաս, Հայ Հեղափոխական Դածնակցություն՝ 19%, «Շարժում – 88»՝  6,5%: