Բավ է պառակտվել
08-12-2020 22:55

Երևան-Բաքու թռիչքի տեղեկության հետքերով

Համացանցում և տելեգրամային ալիքներում տարբեր օգտատերեր տարածում են Երևան-Բաքու թռիչքի մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:

Հաշվի առնելով ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքային ռեժիմի սահմանումը՝ 168.am-ը քիչ առաջ մանրամասներ ճշտելու համար փորձեց զրուցել Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի, ապա՝ նրա օգնական Ժենյա Տեր-Վարդանյանի հետ:

Զանգերը մնացին անպատասխան: Զանգահարեցինք նաև վարչության՝ ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարով. թեժ գծի համարն էր: Աշխատակիցը տեղեկացրեց, որ աշխատանքային ժամը ավարտվել է և այս պահին ոչ ոք աշխատավայրում չէ, որ կարողանա մեր հարցերին պատասխանել: